cowl, hood;
monk's gown or frock.
• , ո կամ ի-ա հլ. «ճգնաւորի վե-ոար կամ մեծ գլխարկ» Լմբ. առ լև. տպ. 1865, էջ 218. Լմբ. պտրգ. Օրբել. հրտր. Էմ. էջ 76, 178. Վրք. հց. Բ. 476 (սեռ. կնգղաց). Մամիկ. էջ 50 (գրծ. կնկղով). Ճառընտ. որ և գրուած է կնկուղ Լմբ. մատ. 45, 48, 50 (սեռ. կնկղոյ), էջ 89, 91 (սեռ. կնկղի), կու-կուլ Վրք. իլար. 132. որից կնկղաւոր «կըն-գուղ ունեցող» Մամիկ. կնկղակ «փոքր կըն-զուղ» Շնորհ. առակ։
• = Յն, ϰονϰούλλιον «աբեղայի գլխարկ» ռառից, ռր ծագում է լտ. cucullus, cucullio, cuculla «գլխանոց» բառից, իսկ սա էլ հա-մարւում է կելտական փոխառութիւն (Walde 206)։ Յոյն բառը այնուհետև անցել է զա-նազան լեզուների. ինչ. հբգ. cucula, մբգ. kugele, հսլ. kukoli, ռուս. куколь, բուլգար. gugla, լեհ. չեխ. kukla (Berneker 640), լազ. kukula, թրք. kukuleta ևն։ Լատիներէ-նից յետ են առնուած իռլ. cochull, կիմր. çwcwll (Walde անդ)։ Հայերէնի մէջ ու-ղիղ տառադարձութեամբ ծագած է նախ կու-կուլ, յետոյ ն յաւելուածով կնկուղ. և ն-ի մօտ կ կակղելով՝ կնգուղ։-Հիւբշ. 358։
• Նախ ՆՀԲ լծ. լտ. cucullus և թրք. kulah «գլխանոց»։ Նոյնը յետոյ Müller WZKM 8, 285 (թրգմ. ՀԱ 1894, 295)։ Մառ, Teксть VII, էջ LxV վրաց. კუკული կուկուլի «клубокъ» բառի հետ։
• ԳՒՌ.-Ալշ. Մշ. կնգուղ, Վն. կնգ'ուխ «վե-ղար». նոր փոխառութիւն է կուկուլա Տր. «լազի գլխանոց, բաշլուղ»։-Նոյն են նաև Տփ. կնգուղ «փեսացուի կողմից հարսին տրուած նուէր, որ կազմուած է լինում մի գլխարկից՝ շուրջը ոսկիներ ևն», նոյնպէս Դվ. կնգուղ, Ջղ. քնգուղ, Ղրբ. կնգօղ, Ննխ. զնգօղ, Զթ. գօնգուղ «կնքուող մանկան վրայ գցելու շոր կամ սաւան, գդակաւոր բուռ-նուզ», որոնց բացատրութիւնը տե՛ս Գւռ. բառ։
• ՓՈԽ.-Հայերէնից պետք է լինի վրաց. კუნკულა կունկուլա «աբեղայի գլխարկ», մի-ջին ռնգականի պատճառով, որից զուրկ են յոյնն ու լատինը։